Հրաձիգ Գոռ Խաչատրյանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

 

Լեհաստանի Վրոցլավ քաղաքում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունում Գոռ Խաչատրյանը դարձել է չեմպիոն:

15-ամյա մարզիկն այսօր երիտասարդների վազող թիրախ, խառը վազքի պայքարում 382 միավորով 1-ին տեղն է կիսել ուկրաինացի հրաձիգ Դենիս Բաբլյուկի հետ: Նման դեպքում առաջին տեղն է գրավում առավելագույնս շատ կենտրոնական 10 միավոր գրանցած մարզիկը:

Երկու հրաձիգներն էլ 40 կրակոցում նույնպիսի արդյունք էին ցույց տվել: Մարզիկները լրացուցիչ 2 կրակոց էլ են կատարել, որի արդյունքում Խաչատրյանը լավագույն արդյունքն է ցուցադրել: Խոցելով 382 միավոր՝ նա նաեւ լրացրել է միջազգային կարգի սպորտի վարպետի ցուցանիշը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով