ՉԼ. Մյունխենի «Բավարիան» հաղթեց Լոնդոնի «Չելսիին»

Չեմպիոնների լիգայի 1/16-րդ  եզրափակչի  առաջին խաղում  Մյունխենի  «Բավարիան»  հյուրընկալվեց  Լոնդոնի  «Չելսիին» և  հաղթեց մրցակցին  խոշոր՝  0:3  հաշվով։

Հանդիպման բոլոր  գոլերը  խփվեցին  երկրորդ խաղակեսում՝  նախ  51 և 54 -րդ րոպեներին Ռոբերտ Լևանդովսկու  երկու  փոխանցումներից  հետո  դուբլի հեղինակ  դարձավ  Սերժ  Գնաբրին, իսկ հանդիպման երկրորդ խաղակեսի 76-րդ րոպեին գոլի  հեղինակ  դարձավ  արդեն՝  Ռոբերտ Լևանդովսկին հաշիվը  դարձնելով  0:3:

Այս  թիմերի միջև  պատասխան հանդիպումը  տեղի կունենա  Մարտի 18-ին  «Ալիանս Արենայում»։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով