ՉԼ. «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում կամային հաղթանակ տոնեց Մադրիդի «Ռեալի» նկատմամբ

Չեմպիոնների լիգայի 1/16-րդ  եզրափակիչի  առաջին  հանդիպմանը  «Մանչեսթես Սիթին » «Սանտիագո Բերնաբեու»  մարզադաշտում  անչափ  դիտարժան  պայքարում  կամային  հաղթանակ  տոնեց  Մադրիդի «Ռեալի»  նկատմամբ՝  1։2  հաշվով։

Հանդիպման բոլոր  գոլերը  խփվեցին  երկրորդ  խաղակեսում։ Նախ խաղի 60-րդ  րոպեին  մադրիդցիներին  հաշվի մեջ  առաջ  մղեց  Իսկոն,  սակայն խաղավերջում «Մանչեսթեր Սիթիի» կազմում բրազիլացի  հարձակվող  Գաբրիել Խեսուսը  հավասարեցրեց հանդիպման հաշիվը, իսկ  հինգ  րոպե  անց  բելգիացի կիսապաշտպան  Կեվին Դե Բրույնեն  հաղթանակ  պարգևեց «Քաղաքայիններին»։

Այս թիմերի միջև  պատասխան  հանդիպումը  տեղի  կունենա  մարտի  18-ին,  «Մանչեսթեր Սիթիի»  հարկի տակ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով