ՀՖՖ-ն ժամանակավորապես դադարեցրել է մանկապատանեկան մրցաշարերի անցկացումը

ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը մինչև մարտի 10-ը կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մանկապատանեկան ֆուտբոլի բոլոր մրցաշարերի անցկացումը դադարեցվել է:

Մրցաշարերի վերսկսման ժամկետների վերաբերյալ կլինի հավելյալ տեղեկատվություն:

Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբի առաջնությունների հանդիպումները կկայանան նախապես սահմանված օրերին:

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանում գրանցվել էր կորոնավիրուսի առաջին դեպքը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով