Առաջին անգամ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը կանցկացվի Ռուսաստանում

Հայտնի են դարձել հաջորդ երկու մրցաշրջաններում Եվրոպա լիգայի և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի եզրափակիչ հանդիպումների անցկացման վայրերը, տեղեկացնում է մրացաշարի մամուլի ծառայությունը։

ՈւԵՖԱ-ի որոշմամբ՝ Եվրոպա լիգայի 2022 թվականի եզրափակիչը տեղի կունենա Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում գտնվող «Պուշկաշ Արենա» ստադիոնում, իսկ նույն թվականի ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի եզրափակիչը կընդունի Հելսինկիի «Օլիմպիական» ստադիոնը։ Դրան հաջորդող մրցաշրջանում ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթն առաջին անգամ կանցկացվի Ռուսաստանում. որոշիչ հանդիպումը 2023-ին կկայանա Կազան քաղաքի «Կազան Արենայում»։

Հայտնի են դարձել նաև կանանց Չեմպիոնների լիգայի առաջիկա եզրափակիչների անցկացման վայրերը։ 2022-ին այն կկայանա «Յուվենտուս Սթեդիումում» (Իտալիա), իսկ 2023-ին՝ «ՊՍՎ ստադիոնում» (Նիդեռլանդներ)։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կընդունի Ստամբուլի «Օլիմպիական» ստադիոնը, իսկ Եվրոպա լիգայի որոշիչ հանդիպումը կկայանա Գդանսկի «PGE Arena»-ում։ 2020-ին ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը կվիճարկվի պորտուգալական Պորտու քաղաքի «Դրագաու» ստադիոնում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով