Հայաստանի Բարձրագույն խումբ. «Արարատ-Արմենիան» առանց դժվարության հաղթեց «Արարատին»

Հայաստանի  Բարձրագույն խմբի  16-րդ  տուրում  Երևանի «Արարատը»  Ավանի Ֆուտբոլի տեխնիկական կենտրոնում  հյուրընկալեց  գործող  չեմպիոն «Արարատ-Արմենիային»։

Հանդիպման առաջին խաղակեսում «Արարատ-Արմենիան»  երեք  անպատասխան  գնդակ  ուղարկեց «Արարատի» դարպասը, նախ 7-րդ և 17-րդ  րոպեներին իր հաշվին  դուբլ  գրանցեց Յուսուֆ Օտուբանջոն, իսկ  35-րդ  րոպեին Արմեն Համբարձումյանը հաշիվը  դարձրեց՝ 0։3։

Լարված պայքարում անցած երկրորդ  խաղակեսում  երկու  թիմերը հաշվի մեջ փոփոխություն  չգրանցեցին։ Այսպիսով, «Արարատ-Արմենիան»  0:3 հաշվով  հաղթեց Երևանի «Արարատին», և վաստակած 30 միավորով  բարձրացավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական։  Երևանի  «Արարատը» 27 միավորով 5-րդն է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով