ՈՒԵՖԱ Ազգերի լիգա․ Հայտնի են Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները

Մարտի 3-ին Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում կայացավ ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը։ Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է C դիվիզիոնի 2–րդ խմբում, որտեղ մրցելու է Էստոնիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և  Վրաստանի հավաքականների հետ:

Ազգերի Լիգայի խմբային փուլի հանդիպումները կայանալու են 2020 թվականի սեպտեմբեր — նոյեմբեր ամիսներին: Խաղացանկը հայտնի է դառնալու մի փոքր ուշ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով