Իսպանիայի գավաթի եզրափակչում կհանդիպեն Բիլբաոյի «Աթլետիկը» և «Ռեալ Սոսյեդադը»

Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում կհանդիպեն բասկյան երկու թիմեր՝ «Ռեալ Սոսյեդադը» և Բիլբաոյի «Աթլետիկը»:

Կիսաեզրափակիչի պատասխան խաղում Բիլբաոյի «Աթլետիկը» 1։2 հաշվով հյուրընկալվելիս պարտություն կրեց «Գրանադայից», սակայն մրցակցի դաշտում Յուրի Բերչիչեի խփած գոլի շնորհիվ նվաճեց եզրափակիչի ուղեգիր։

Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Աթլետիկը» կմրցի «Ռեալ Սոսյեդադի» հետ, որը կիսաեզրափակիչում հաղթել էր Սեգունդայի ներկայացուցիչ «Միրանդեսին»:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով