Մադրիդի «Ռեալը» նշում է կազմավորման 118 ամյակը

Ռեալ Մադրիդը իսպանական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է: Ստեղծվել է 1902 թվականին և նույն տարվանից հանդես է գալիս ավանդական տնային սպիտակ մարզաշապիկով։ «Ռեալ» իսպաներեն նշանակում է արքայական, և այս անվանումն ստացել է Իսպանիայի թագավոր Ալֆրեդ XIII-ի կողմից 1902 թվականին: «Ռեալը» համարվում է 20-րդ դարի ամենահաջողակ ակումբը։ Ռեկորդային 33 անգամ դարձել է Լա Լիգայի հաղթող,19 անգամ հաղթել է Կոպա դել Ռեյում (արքայականգավաթ) և 13 անգամ նվաճել է ՈւԵՖԱ—ի Չեմիոնների Լիգայի գավաթը:
1947 թվականից սկսած «Ռեալն» իր տնային խաղերն անցկացնում է Մադրիդում գտնվող «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում: 2000 թվականի դեկտեմբերի 23-ի ՖԻՖԱ—ն «Ռեալին» պարգևատրել է «20-րդ դարի լավագույն ակումբ» մրցանակով։Ռեալն ամենահաջողակ ակումբն է նաև ՈւԵՖԱ—ի ակումբային գավաթների ռեկորդներով: