ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեսանդր Չեֆերին խոսել է խաղի կանոնների սպասվող փոփոխությունների մասին

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը Sky Sports պարբերականին տված հարցազրույցում խոսել է «խաղից դուրս վիճակ» կանոնի փոփոխությունների մասին։

«Գծից դուրս մեկ սանտիմետրը դեռ խաղից դուրս վիճակ չէ, քանի որ այդ կանոնի իմաստը դրանում չէ կայանում։ Այդպիսի իրավիճակում VAR-ը պետք է չմիջամտի։ Խաղից դուրս վիճակը որոշելու համար մեզ անհրաժեշտ են ավելի հաստ գծանշաններ, քանի որ դրանք տարվում են սուբյեկտիվ կերպով։ Մեկ սանտիմետրը կարող է փչացնել ակումբի ամբողջ մրցաշրջանը։ Ձեռքով խաղի կանոնը նույնպես խնդրահարույց է, սակայն ես չգիտեմ, թե ինչ լուծում պետք է տալ դրան։ Մենք հիմա շատ հարցեր ենք քննարկում մրցավարների հետ»,- ասել է Չեֆերին:

Չեֆերին նաև հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայում և Եվրոպա լիգայում խաղից դուրս վիճակի արձանագրման համար նախատեսված նոր գծանշանները կներկայացվեն հաջորդ մրցաշրջանից։ Հնարավոր է դրանք կիրառվեն նաև ԵՎՐՈ 2020 առաջնության ժամանակ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով