Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 25-րդ տուրում «Հոֆենհայմը» հյուրընկալվելիս 1։1 հաշվով ավարտեց «Շալկեի 04-ի» հետ հանդիպումը:
Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացեց տանտերերի ամերիկացի կիսապաշտպան Ուեսթոն Մակենին։ Ընդմիջումից հետո 69-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց հյուրերի ավստրիացի հարձակվող Կրիշտոֆ Բաումգարտները։
Այդ խաղից հետո «Հոֆենհայմը» վաստակեց 35 միավոր և 9-րդ տեղում է։ «Շալկեն» 37 միավորով 6-րդն է