Հայաստանի Բարձրագույն խումբ. «Նոան» գոլառատ խաղում հաղթեց «Փյունիկին»

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 17-րդ տուրի շրջանակներում Երևանի «Նաիրի» մարզադաշտում «Նոա» ՖԱ-ն գոլառատ խաղում, 4:2 հաշվով հաղթեց Երևանի «Փյունիկին»։
Հանդիպման հենց սկզբից տանտերերը երկու գնդակ ուղարկեցին «Փյունիկի» դարպասը, 2-րդ րոպեին հաշիվը բացեց Միխայիլ Կովալենկոն, իսկ 13-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց՝ Վլադիմիր Ազարովը 2։0։ «Փյունիկի» ֆուտբոլիստները առաջին խաղակեսի վերջում Արաս Օզբիլիսի հստակ իրացրած 11-մետրանոց տուգանային հարվածի շնորհիվ կրճատեցին հաշվի տարբերությունը, իսկ երկրորդ խաղակեսի 56-րդ րոպեին Օզբիլիսը իր հաշվին դուբլ ձևակերպեց, 2։2։ Այնուամենայնիվ «Նոա» ՖԱ-ն խաղավերջում կարողացավ երկու գնդակ ուղարկել Ռոման Բերեզովսկու գլխավորած թիմի դարպասը, գոլերի հեղինակներ՝ Դանու Սպարտառու 61′, և Վլադիմիր Ազարով 84’։
Այս հաղթանակից հետո «Նոա» ՖԱ-ն վաստակեց 27 միավոր և ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի 6-րդ հորզոնականում։ «Փյունիկը» 23 միավորով 7-րդն է։