Լա Լիգա. Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում անակնկալ պարտություն կրեց

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում 1։2 հաշվով պարտություն կրեց «Բետիսից», չկարողանալով շրջանցել մրցաշարի առաջատար կատալոնական «Բարսելոնային»:
40-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց տանտերերի բրազիլացի պաշտպան Սիդնեյը, իսկ առաջին խաղակեսին ավելացված 45+2 րոպեին ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման խփեց «Ռեալի» պատասխան գոլը։
Հանդիպման վերջնամասում՝ 82-րդ րոպեին «Բետիսի» իսպանացի հարձակվող Կրիստիան Տելյոնի խփած գոլը հաղթանակ պարվևեց տանտերերին:
Այս հանդիպոմից հետո «Ռեալը» 56 միավորով մնաց երկրորդ տեղում, 2 միավոր զիջելով մրցաշարային աղյուսակը գլխավորող «Բարսելոնային», իսկ «Բետիսը» վաստակած 33 միավորով 12-րդն է: