Հայաստանի գավաթ. «Արարատ-Արմենիան» նվազագույն հաշվով հաղթեց «Գանձասար-Կապանին»

Հայաստանի ՎԲեթ գավաթի  կիսաեզրափակիչ  փուլի առաջին խաղը  տեղի  ունեցավ  Ավանի ֆուտբոլի ակադեմիայում։  «Արարատ-Արմենիան»  նվազագույն 1։0  հաշվով  առավելության  հասավ  «Գանձասար-Կապանի»  նկատմամբ։

Հանդիպման միակ  գնդակը  երկրորդ  խաղակեսում  հեղինակեց  Լուիս Օգանան, հաղթանակ պարգևելով  իր  թիմին։

Այս  թիմերի  միջև  պատասխան  հանդիպումը  տեղի  կունենա մեկ շաբաթ անց։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով