ՉԼ. Մադրիդի «Ատլետիկոն» իսկական հրաշք գործեց «Լիվերպուլի» հետ խաղում

Չեմպիոնների լիգայի 1/8-րդ  եզրափակչում  «Լիվերպուլը»  սեփական հարկի  տակ  պատասխան խաղում հյուրընկալեց  Մադրիդի «Ատլետիկոյին»։  Այս  թիմերի  միջև  անցած  առաջին  հանդիպումը  ավարտվել էր 1։0 հօգուտ մադրիդցիների։

Պատասխան խաղում  Մերսիսայդցիները կարողացան  խաղն  ավարտել  1։0 հաշվով, խաղի հիմնական ժամանակի միակ գոլը  հեղինակեց  Վեյնալդումը (43′), իսկ  հանդիպումը  տեղափոխեց լրացուցիչ ժամանակ։

Լրացուցիչ  ժամանակում  «Լիվերպուլը»  ևս մեկ  գնդակ  ուղարկեց  «Ատլետիկոյի»  դարպասը,  գոլի հեղինակ  դարձավ  Ռոբերտո Ֆիրմինիոն (94′),  իսկ ընդհանուր դիմակայությունը  դարձավ 2։1։

Բաց  թողած  գոլից հետո  կերպարանափոխված  Դիեգո Սիմյոնեյի  թիմը  Լիորենտեյի դուբլի  շնորհիվ  նախ  հավասարեցնում է  հանդիպման հաշիվը (97′, 105+1′) ,  իսկ  խաղավերջում  Ալվարո  Մորատտայի  գոլը  իսկական  ֆանտաստիկ  հաղթանակ է  պարգևում  մադրիդցիներին, գերհզոր  դիմակայությունում  հաղթելով «Լիվերպուլին»  4:2 հաշվով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով