«Ռոլան Գարոսը» ևս կորոնավիրուսի պատճառով հետաձգվեց

Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է, որ Ֆրանսիայի բաց առաջնությունը կորոնավիրուսի համաճարակի պատճառով հետաձգվել է:

Պանդեմիայի հետևանքով «Ռոլան Գարոսը» հնարավոր չի լինի անցկացնել նախատեսված ժամկետում և կկայանա սեպտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 4-ը։

«Ոչ ոք չի կարող գուշակել, թե ինչ իրավիճակ կլինի մայիսին, սակայն այս պայմանները թույլ չեն տալիս նախատեսված ժամկետում պատրաստվել մրցաշարին։

Մենք շատ բարդ և համարձակ որոշում ենք ընդունել։ Գիտակցում ենք պատասխանատվությունը և միասին աշխատելու ենք համընդհանուր առողջության ու անվտանգության համար»,- ֆեդերացիայի նախագահի խոսքը մեջբերում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) մարտի 12-ին հայտարարել էր, որ կորոնավիրուսի տարածման պատճառով 6 շաբաթով դադարեցնում է բոլոր մրցաշարերը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով