«Ռոմայի» ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբը դրամահավաք է իրականացնում կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական սարքեր գնելու համար

«Ռոմայի» պաշտոնական կայքը այսօր հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ակումբը Հռոմի հիվանդանոցի համար կգնի երեք ինտենսիվ թերապիայի օդրոակիչներ և ութ ինտենսիվ թերապիայի նոր մահճակալներ, որը կլուծի Covid-19-ի ճգնաժամը: Այս նպատակի համար ակումբի խաղացողներն ու մարզչական շտաբը ակումբի դրամահավաքին կնվիրաբերեն իրենց մեկ օրվա աշխատավարձը:

Քննարկվելուց հետո Իտալիայում տիրող կրիտիկական իրավիճակը, որը հինգշաբթի շրջանցեց Չինաստանը աշխարհում կորոնավիրուսայից մահացության թվի աճով, ակումբի առաջին թիմի խաղացողներն ու մարզչական շտաբը միաձայն համաձայնեցին, որ յուրաքանչյուրը մեկ օրվա աշխատավարձը նվիրի «Ռոմայի» քարոզարշավին: Ֆուտբոլիստներից շատերը մինչ այս նախաձեռնությունը արդեն կատարել էին բավականին նվիրաբերումներ կորոնավիրուսի դեմ պայքարի համար:

Նրանց համատեղ նվիրատվությունը, որը կազմում է ավելի քան 200,000 եվրո, մեկ շաբաթ առաջ բացված դրամահավաքի քարոզարշավի արդյունքում ներկայումս հավաքվել է 460,000 եվրո և նախնական մեկնարկի թիրախից՝ 500,000 եվրոյի  շեմը հաղթահարելուն շատ քիչ է մնացել:

Հռոմի Լազզարո Սպալանզանիի անվան հիվանդանոցի հետ, որը հանդիսանում է Իտալիայի ամենակարևոր մասնագիտական հիվանդանոցներից մեկը՝ կորոնավիրուսի դեմ համաժողովրդական պայքարում, այժմ շատ խիստ կարիք ունի նոր սարքավորումների, հաշվի առնելով իրավիճակը «Ռոման» համաձայնել է անհապաղ օգտագործել միջոցների մի մասը, որպեսզի պատվիրեն երեք ինտենսիվ թերապիա ունեցող օդափոխիչներ, հինգ  թոքային օդափոխիչներ՝ ենթահամակարգային բուժօգնության և ութ ինտենսիվ թերապիայի նոր մահճակալներ:

Նոր սարքավորումները չեն կարող արագ հասել հիվանդանոց հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը: Իտալիայում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել 627 մահվան նոր դեպք և ավելի քան 4600 նոր Covid-19 վարակվածների դեպքեր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով