Ըստ «Goal» պարբերականի Եվրոպայի 10 լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների անունները

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգո Գոեսը ըստ Goal պարբերականի ճանաչվել է  Եվրոպայի լավագույն երիտասարդ խաղացող:

Այս մրցաշրջանում Ռոդրիգոն անցկացրել է 21 հանդիպում, դարձել ինը գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:

Երկրորդ տեղում է «Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆաթիին, իսկ
Երրորդը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդն է:

Եվրոպայի առաջնության 10 լավագույն երիտասարդ խաղացողները ըստ Goal պարբերականի  հետևյալն են՝
1. Ռոդրիգո Գոես (Բրազիլիա, Ռեալ)
2. Անսու Ֆաթի (Իսպանիա, Բարսելոնա)
3. Մեյսոն Գրինվուդը (Անգլիա, Մանչեսթեր Յունայթեդ)
4. Ռայներ (Բրազիլիա, Ռեալ Մադրիդ)
5. Էդուարդո Կամովինգա (Ֆրանսիա, Ռեն)
6. Գաբրիել Մարտինելի (Բրազիլիա, «Արսենալ»)
7. Լի Կանգ Յինգ (Հարավային Կորեա, Վալենսիա)
8. Մուհամմադ Իհաթարեն (Նիդեռլանդներ «ՊՍՎ Էյնդհովեն»)
9. Տակուֆեսա Կուբո (Ճապոնիա «Ռեալ»)
10. Ռայան Գրավենբերչ  (Նիդեռլանդներ, «Այաքս»):

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով