Ցավալի. Լևոն Արոնյանը հաստատել է Արիանա Կաոիլիի մահվան լուրը

Հայազգի գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը հաստատել է իր կնոջ մահվան լուրը:

«Խոսքեր չեմ գտնում կնոջս՝ Արիանա Կաոիլիի, կորստյան ծանր վիշտը արտահայտելու համար: Նա խելացի, աշխատասեր և կենսուրախ անձնավորություն էր, որը գեղեցիկ կյանք ապրեց… Ես սիրում եմ քեզ: Ննջիր խաղաղությամբ», — գրել է Արոնյանը թվիթերի իր պաշտոնական էջում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վթարից հետո «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված Արիանա Կաոիլին կրկին վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխել՝ նրա թոքերի հետ կապված խնդիրներ էին առաջացել։

Արիանա Կաոիլին 33 տարեկան էր։ ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի,  ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ էր: 2016 թվականից՝ Երևանում տպագրվող «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։

Լևոն Արոնյանն ու Արիանա Կաոիլին ամուսնացել էին 2017 թվականին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով