Համաշխարհային սպորտն ու աշխարհը գրաված պանդեմիան

Երբևէ մտածե՞լ եք այն մասին, թե ինչպիսին կլինի կյանքը, առանց սպորտի և առանց որևէ սպորտային միջոցառման։ Նախքան կսկսենք այս հացի մասին խոսելը, ճիշտ կլինի մտածել սպորտի դրական կողմերի մասին։
Մանկահասակ երեխաների համար սպորտը իրենց կյանքի առաջին ասպարեզն է, որտեղ նրանց տրվում է զարգացնել աշխատելու հմտությունները՝ ընդհանուր արդյունքի հասնելու համար: Շատերի համար այն նաև առաջին տեղն է, որտեղ նրանց հնարավորություն է տրվում զգալ թիմային ոգու ուժը, որում նրանք առանձնահատուկ դեր են խաղում:
Սպորտի միջոցով նրանք կարող են բացահայտել շատ կարևոր բաներ իրենց և մյուսների վերաբերյալ: Այդ ամենը «անձնական զարգացման գործիքներ» են, որոնց շնորհիվ անձը աճում և զարգանում է որպես  թիմի, քաղաքի, պետության և ազգի լիիրավ անդամ:
Նրանք գիտակցում են, որ մարզական խաղում պարտվելը աշխարհի վերջը չէ, բայց գիտակցում են նաև, որ հաղթանակը միայն ուժեղացման զգացողություն ունի: Հիշողությունները դառնում են կարևոր, քանի որ պատկերացնում են սպորտի բնագավառում իրենց առանձնահատուկ սխրանքը, որը կարող է տևել մի ամբողջ կյանք։
Սպորտով զբաղվող երիտասարդները նույնպես ինքնավստահություն են ձեռք բերում, նույնիսկ եթե ոչ պրոֆեսիոնալ կերպով են զբաղվում սպորտով: Պողոս առաքյալն ասել է, որ սպորտը քիչ օգուտ է բերում, և դա օգտակար է: Սա կյանքի ամբողջ պատմությունը չէ, բայց դա օգուտ է տալիս մեր կյանքին:
Բայց սպորտում կան նաև թերություններ: Սպորտը կարող է դառնալ կյանքի նպատակ և նաև կարող վերջ տալ ամբողջ կյանքին, ինչը վերածվում է վերջում աղետի: Սպորտը, որը ինչ-որ մեկին վերածում է ագրեսիվ ոգու, վնասակար է, սպորտը կարող է դառնալ նաև ֆինանսական եկամուտ ստեղծելու միջոց։
Աշխարհում  կորոնավիրուսի լայնածավալ տարածման հետևանքով ամբողջ աշխարհում դադարեցվել են համաշխարհային նշանակություն ունեցող բազմաթիվ սպորտային միջոցառումներ։ Այդ թվում նաև Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) որոշեց կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգել մրցակցությունը մինչև 2021 թվականը:
Կորոնավիրուսային պանդեմիան լրջորեն ազդել է սպորտի աշխարհում: Եվրոպական ֆուտբոլի որոշ հանդիպումներ հետաձգվել են, դադարեցվել են Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունն ու գավաթը, Իտալիայի ֆուտբոլի Ա Սերիան, Գերմանական Բունդեսլիգան, Անգլիական Պրեմիեր լիգան և եվրոպական բոլոր երկրների ֆուտբոլի առաջնություններ:
Մրցույթների չեղյալ հայտարարումը արդեն ազդել է բասկետբոլի, գեղասահքի, հոկեյի, Ֆորմուլա 1-ի մրցաշարերի, թենիսի վրա: Նրանք կարող են չեղարկել MMA- ի երկար սպասված հանդիպումը մարտիկներ Թոնի Ֆերգյուսոնի և Խաբիբ Նուրմագոմեդովի միջև (նախատեսված է ապրիլի 18-ին Նյու Յորքում): 2020 թվականի հուլիս-մայիս ամիսներին Տոկիոյի Օլիմպիական խաղերը ևս հետաձգվել են:
Իր հերթին, Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Չեպան NSN մամուլի ասուլիսում առաջարկում էր, որպեսզի օլիմպիական խաղերը չեղյալ հայտարարվեն, քանի որ ոչ ոք չի ցանկանա կորցնել բազմամիլիոնանոց հեռարձակման պայմանագրերը: Բացի մրցույթները հետաձգելուց սպորտային աշխարհը ֆինանսկան մեծ կորուստներ կրեց, ինչի արդյունքում բազմաթիվ սպորտային ակումբեներ չեն կարողանում աշխատավարձեր վճարել մարզիկներին։
Ողջ աշխարհում սոցիալական մեկուսացման ֆոնին, որը պայմանավորված է COVID- ի դեմ պայքարում իրենց քաղաքացիների մասին մտահոգությամբ, որոշ երկրներում անցկացվում են տարբեր ֆլեշմոբեր և գործողություններ, ինչը շատ կարևոր է մարդկանց բարոյական աջակցություն ցուցաբերելու տեսանկյունից:
Բազմաթիվ մարզիկներ, ինչպես օրինակ՝ իտալական Յուվենտուսի ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբը, հատկապես Քրիստիանո Ռոնալդուն իրենց միլիոնավոր դոլլարներ կազմող աշխատավարձները նվիրաբերում են աշխարհը պատած կործանարար կորոնավիրուսի դեմ պայքարի համար։
Սակայն ֆլեշմոբերը տարբեր են և բացի գումարներ նվիրաբերելուց նաև մարդկանց ոգեշնչելու և մոտիվացնելու նպատակ են հետապնդում։
Ֆլեշմեբերի նպատակն է հայտնի մարզիկների օրինակով մարդկանց ցույց տալ, որ հնարավոր է մնալ տանը և միևնույն ժամանակ զբաղվել սպորտով ու հաղթել կործանարար վիրուսին:
Սակայն, սա պատմությանը հայտնի առաջին դեպքը չէ, որ հետաձգվում են համաշխարհային ճանաչում ունեցող սպորտային միջոցառումները։
Այսպես օրինակ՝ Համաշխարհային պատերազմների պատճառով չեղարկվել են 1916, 1940 և 1944 թվականների Օլիմպիական խաղերը։ Սառը պատերազմի տարիներին լայնածավալ բոյկոտումների արդյունքում սահմանափակվել է երկրների մասնակցությունը 1980 և 1984 թվականների Օլիմպիական խաղերին։
Սակայն ինչքան էլ դժվար լինի այս օրերին տանը մնալը և հատկապես ապրել առանց սպորտի, մենք բոլորս պետք է գիտակցենք, որ այս օրերին մենք ավելի շատ կարիք ունենք կամքի ուժ դրսևորելու մեր և մեզ շրջապատող մարդկանց առողջությունը պահպանելու համար, քան մարզկան միջոցառումներում հաղթելու ժամանակ։
Հեղինակ՝ Գոհար Նավասարդյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով