Սերիա Ա. «Միլանը» պատրաստ է տրանսֆերների համար 75 մլն եվրո տրամադրել Ռանգնիկին

«Միլանը» շարունակում է լծակներ փնտրել թիմի հավանական մարզիչ Ռալֆ Ռանգնիկի նկատմամբ, այդ մասին գրում է իտալական La Gazzetta Dello Sport-ը: Իտալացիները պատրաստ են գերմանացուն տրամադրել 75 միլիոն եվրո տրանսֆերների համար:
Շուտով «Միլանը» կանցկացնի բանակցությունների ևս մեկ փուլ Ռանգնիկի հետ: Ռոսսոներիները գլխավոր մարզչի մեկ այլ թեկնածու ևս ունեն, դա իտալացի մասնագետ Լուչիանո Սպալետին է:
- «Միլանը» 26-րդ տուրից հետո զբաղեցնում է 7-րդ տեղը մրցաշարային աղյուսակում:
- Այժմ թիմը գլխավորում է Ստեֆանո Պիոլին: