Blick. «Սևիլիան» պատրաստ է Շակիրիին առաջարկել երկարաժամկետ պայմանագիր

«Սևիլիան» շարունակում է հավակնել անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջերդան Շակիրիին: Ըստ Blick-ի, իսպանացիները պատրաստ են ֆուտբոլիստին առաջարկել երկարաժամկետ պայմանագիր:

Շակիրիին ցանկանում են ձեռք բերել իտալական «Ռոման» և մոսկովյան ԲԿՄԱ-ն: «Լիվերպուլը» նախատեսում է կիսապաշտպանի տրանսֆերի համար ստանալ 28 միլիոն ֆունտ:

  • Բրիտանացիների հետ Շակիրիի պայմանագիրն ավարտվում է 2023 թվականին:
  • Շակիրին «Էնֆիլդ» է տեղափոխվել 2018 թվականի հուլիսին «Սթոք Սիթիից»՝ 14,7 միլիոն եվրոյի դիմաց:
  • Ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայի շրջանակում Շակիրին անցկացրել է վեց հանդիպում և խփել մեկ գնդակ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով