Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները կորոնավիրուսի թեստ են հանձնել

«Ատլետիկոյի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ մինչ Իսպանիայում մրցաշրջանի հավանական վերսկսումը հիմնական խաղացողները կորոնավիրուսի թեստ են հանձնել:

Եթե ​​թեստերի պատասխանները բացասական լինեն բոլորի մոտ, ապա «Ատլետիկոն» կսկսի մարզվել բոլոր կանոնների համաձայն:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Լա լիգայի խաղերը կարող են վերսկսվել հունիսին:

Համաձայն Worldometers-ի վերջին տվյալների՝ Իսպանիայում մայիսի 6-ին հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 250 561 դեպք: Մահացածները `25 613 մարդ, վերականգնվել է` 154 718 մարդ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով