Իսպանիայի առաջնությունում թույլատրվել է կատարել հինգ փոխարինում

Իսպանական արքայական ֆուտբոլի ֆեդրացիայի Twitter-յան էջի փոխանցմամբ Լա Լիգայի մնացած մասը կանցկացվի փոփոխված նոր կանոններով:

Իսպանական Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) հաստատել է թույլատրելի փոխարինումների քանակը ավելացնել երեքից դարձնելով՝ հինգի: Թիմերին թույլատրվելու է նաև հանդիպումների հայտացուցակը ընդլայնել 18 խաղացողից դարձնել 23 խաղացող, իսկ հանդիպումների ընթացքում կլինեն երկու դադարներ, որպեսզի խաղացողները կարողանան ջուր խմել:

Նման միջոցառումներ կներդրվեն Իսպանիայի երկրորդ ուժեղագույն լիգայում՝ Սեգունդում: Դա արվում է այն նպատակով, որպեսզի ֆուտբոլիստների վնասվածքները չավելանան խիստ գրաֆիկի պատճառով:

Հիշեցնենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունը կասեցվել էր մարտին՝ աշխարհի գրեթե բոլոր մրցաշարերի հետ միասին՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Երկիրը դարձել է Եվրոպայում վարակի տարածման հիմնական աղբյուրներից մեկը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով