«Յուվենթուսը» չի ցանկանում փոխանակել Պյանիչին Արթուրի հետ «Բարսելոնան» հավելավճար է ցանկանում

Իսպանական «Բարսելոնայի» և իտալական «Յուվենթուսի»  միջև փոխանակման գործարքը բրազիլացի Արթուրի և բոսնիացի Միրալեմ Պիանիչի միջև ամենայն հավանականությամբ չի կայանա, հայտնում է Goal.com-ը։

«Յուվենթուսը»  ցանկանում է  ուղիղ փոխանակում կատարել, ինչ  «Բարսելոնան» այս  գործարքի համար  հավելավճար է  ցանկանում։ Կատալոնացիները  դեմ չեն  բաց թողել  Արթուրին, սակայն միայն այն դեպքում եթե նրա համար խոշոր հավելավճար լինի թուրինցիների կողմից։

Արթուրը տեղափոխվել է «Բարսելոնա» 2018 թվականին «Գրեմիոյից»։  Կատալոնացիների կազմում  նա դարձել է Իսպանիայի չեմպիոն։ Ընթացիկ մրցաշրջանում  Արթուրը  «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 16 հանդիպում և խփել  երեք  գնդակ։

Միրալեմ Պյանիչը  տեղափոխվել է «Յուվենթուս»  «Ռոմայից»։ 2019/20 մրցաշրջանում Պյանիչը անցկացրել է  22 խաղ և  խփել երեք գոլ։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով