«Բարսելոնան» բացառում է Նեյմարի վերադարձը

«Բարսելոնայի» նախագահի  խորհրդատու  Կառլես  Ռեկսաչը կարծում է, որ անհնարին է ՊՍԺ-ի  բրազիլացի  հարձակվող  Նեյմարի  վերադարձը  կատալոնական  ակումբ։

«Ներկա  իրավիճակը ուսումնասիրելով կարծում եմ, որ Նեյմարի վերադարձը  անհնարին է, կարծում եմ որ նա հասկացել է, թե «Բարսելոնան» ինչ  դեր է  ունեցել իր համար։  Երբ նա գոլ էր խփում, դա  ամբողջ  աշխարհը  տեսնում էր, իսկ Փարիզում նրա գոլերը քիչ նկատել են»։

Նեյմարը հանդես էր գալիս «Բարսելոնայում» 2013-ից 2017 թվականերին, այդ ընթացքում նա երկու անգամ դարձել է  Իսպանիայի չեմպիոն, երեք անգամ Իսպանիայի գավաթակիր,  հաղթել է Չեմպիոնների  լիգան, և ակումբայի աշխարհի առաջնության չեմպիոն է։  Նեյմարի տրանսֆերը  ՊՍԺ արժեցավ 222 միլիոն  եվրո,  ինչը   ամենամեծ  տրանսֆերային արժեքն է համարվում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով