Այսօր վերսկսվում է Հայաստանի Բարձրագույն խմբի 18-րդ տուրի հանդիպումները

Կորոնավարակի պատճառով ժամանակավորապես դադարեցված Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի հանդիպումները այսօր վերադառնում են։
18-րդ տուրի շրջանակներում այսօր տեղի կունենա երկու հանդիպում։ Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում «Շիրակը» կհյուրընկալի Վանաձորի «Լոռիին», իսկ երևանյան դերբիում ուժերը կչափեն «Փյունիկն» ու «Արարատ-Արմենիան»։
Կորոնավարակը կանխարգելելու և չտարածելու նպատակով Բարձրագույն խմբի հանդիպումները անցկացվում են առանց հանդիսականնների։