Բարձրագույն խումբ. «Նոա»-ն դրամատիկ պայքարում հաղթեց «Ալաշկերտ»-ին

Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի 18-րդ տուրում Երևանի «Նաիրի» մարզադաշտում «Ալաշկերտը» հյուրընկալեց «Նոա»-ին։
Անչափ դիտարժան և հետաքրքիր պայքարում անցած հանդիպմանը խփվեց ընդամենը մեկ գոլ, հանդիպման 73-րդ րոպեին «Նոա»-ի կազմում հանդիպման հաղթական գոլի հեղինակ դարձավ Մաքսիմ Մայրովիչը։
Այս հաղթանակից հետո «Նոա»-ն վաստակեց 30 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական։ «Ալաշկերտը» նահանջեց 3-րդ հորիզոնական իր ակտիվում ունենալով 31 միավոր