Իսպանական «Լա լիգան» կվերսկսվի հունիսի 12-ին

Իսպանիայի առաջնությունում այս մրցաշրջանը, որն ընդհատվել էր կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով, կվերսկսվի հունիսի 12-ին «Ռեալ Բետիսի» և «Սևիլիայի» միջև խաղով, այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Մրցաշրջանի պաշտոնական վերկսման մասին կհայտարարվի Մայիսի 28-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ:

Իսպանիայի առաջնությանը ընդհատվել էր մարտի կեսերին, այս պահին թիմերը խաղացել են 27 տուր:

Մրցաշրջանը այս պահի դրությամբ գլխավորում է «Բարսելոնան» 58 միավորով՝ առաջ անցնելով «Ռեալից» երկու միավորով:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսային վարակի տարածման ռիսկի պատճառով սպորտային իրադարձությունները զանգվածաբար չեղարկվել էին:

Հիշեցենք, որ COVID-19- ի բռնկումը գրանցվել է անցած տարվա վերջին Չինաստանի Վուհան քաղաքում: Այդ ժամանակվանից ի վեր աշխարհում հայտնաբերվել է վարակի ավելի քան 5 միլիոն դեպք: Գրանցված է ավելի քան 332 հազար մահ: Միևնույն ժամանակ, վարակվածներից բուժվել է ավելի քան 1,9 միլիոն մարդ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով