Բարձրագույն խումբ. Արդյունավետ ոչ-ոքի «Լոռի» «Նոա» խաղում

Մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 19-րդ տուրի հանդիպումները։ Վանաձորի «Լոռին» տանը հյուրընկալեց «Նոա»-ին, որը անցավ բավականին դիտարժան և հետաքրքիր պայքարում։
Այս խաղում առաջինը հաջողության հասան տանտերերը, առաջին խաղակեսի 18-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց՝ Կոելիոն 1։0։ Առաջին խաղակեսի 37-րդ րոպեին հյուրերից հանդիպման հաշիվը հավասարեցրեց Դանու Սպատարուն, 1։1։
Երկրորդ խաղակեսն անցավ էլ ավելի դիտարժան պայքարում, նախ հանդիպման 58-րդ րոպեին «Լոռի»-ի ֆուտբոլիստները կրկին առաջ անցան հաշվի մեջ, գոլի հեղինակ դարձավ Մազեիրոն, իսկ հաշիվը 71-րդ րոպեին «Նոա»-ի կազմում հավասարեցրեց Ազարովը, գեղեցիկ հարվածով գրավելով Շահատունու պաշտպանած դարպասը։ Հանդիպումն ավարտվեց արդյունավետ ոչ-ոքի 2։2 հաշվով։
Այս տուրից հետո Վանաձորյան թիմը վաստակեց՝ 33 միավոր և մնաց մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում, «Նոա»-ն 31 միավորով ժամանակավորապես բարձրացավ երրորդ հորիզոնական։