Բարձրագույն խումբ. «Ալաշկերտը» սեփական հարկի տակ հաղթեց «Արարատին»

Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի լավագույն վեցնյակի 19-րդ տուրի վերջին հանդիպումը տեղի ունեցավ Երևանի «Նաիրի» մարզադաշտում «Ալաշկերտի» և «Արարատի» միջև։
Առաջին խաղակեսում տանտերերը երկու անպատասխան գնդակ ուղարկեցին «Արարատի» դարպասը, նախ՝ 19-րդ րոպեին Ալեքսանդր Գլիշիչը բացեց հանդիպման հաշիվը, իսկ 42-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Միտրևսկին, 2։0։
Երկրորդ խաղակեսում տուգանային հրապարակում վերջին հույսի խախտման համար «Ալաշկերտի» կազմում դաշտից հեռացվեց Վահագն Հայրապետյանը, իսկ 11-մետրանոց տուգանային հարվածը հյուրերի կազմում հստակորեն իրացրեց՝ Դենիս Դեդեչկոն, 2։1։ Հանդիպման մնացած ժամանակահատվածը անցավ հավասար պայքարում և դարպասի գրավում այլևս չգրանցվեց։
Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» վաստակեց 34 միավոր և բարձրքցավ մաքուր երկրորդ հորիզոնական։ Երևանի «Արարատը» 31 միավորով 5-րդ հորիզոնականում է։