Իսպանացի մարզիչը և իր մարզչական շտաբը ավարտեցին աշխատանքը «Լոռի»-ում

«Լոռի» ՖԱ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ իսպանացի մասնագետ Դավիդ Կամպանյայի, ինչպես նաեւ նրա օգնականներ Ֆրանցիսկո Կոմպանի, Խորխե Գոմեսի, Ագուստին Պիրեսի եւ Էնրիկե Խիլի պայմանագրերն ավարտվել են։

Լոռի ՖԱ-ն ստիպված է չերկարաձգել պայմանագրերն իսպանական մարզչական շտաբի հետ, քանի որ COVID-19 վիրուսով պայմանավորված, ամբողջ աշխարհում տիրող իրավիճակի պատճառով Դավիդ Կամպանյայի եւ նրա երկու օգնականների վերադարձը Հայաստան անհնարին է։

Իսպանական մարզչական շտաբը «Լոռիում» էր 2019 թվականի հունիսից։

«Լոռի» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում  Դավիդ Կամպանյային եւ նրա օգնականներին բարձր պրոֆեսիոնալիզմի, կատարած աշխատանքի եւ նվիրվածության համար՝ մաղթելով լավագույնը կարիերայի հետագա ընթացքում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով