Բարձրագույն խումբ. «Նոա»-ն հաղթանակով ավարտեց խաղը «Ալաշկերտ»-ի հետ

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 20-րդ տուրի լավագույն վեցնյակի վերջին խաղում «Նոան» «Նաիրի» մարզադաշտում հյուրընկալեց «Ալաշկերտին»։
Լարված և դիտարժան խաղում խփվեց ընդամենը մեկ գոլ, 88-րդ րոպեին տուգանային հարվածով հանդիպման միակ և հաղթական գոլի հեղինակ դարձավ՝ Վլադիմիր Ազարովը, 1։0։
Այս հաղթանակից հետո «Նոան» վաստակեց 34 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնական կիսելով այն նույն «Ալաշկերտի» հետ։