«Բարսելոնան» հրաժարվել է 100 միլիոն եվրոյով վաճառել Անսու Ֆաթիին

«Բարսելոնան» լուրջ առաջարկ էր ստացել երիտասարդ կիսապաշտպան Անսուման Ֆաթիի տրանսֆերի համար:

Այնուամենայնիվ, կատալոնյան թիմի նախագահ Ժոզեֆ Բարտոմեուն հրաժարվել է վաճառել 17-ամյա կիսապաշտպանին 100 միլիոն եվրոյի դիմաց: Չի նշվում, թե թոփ ակումբներից, որն է առաջարկում այդքան գումար ֆուտբոլիստի համար:

Բարտոմեուն հայտարարել է իր որոշման մասին կապույտանռնագույնների բոլոր ղեկավարների հետ կայացած ասուլիսում. Ֆաթիին չվաճառելու մասին, հավելելով, որ այդ հարցը քննարկման ենթակա չէ:

Այս մրցաշրջանում Ֆաթին «Բարսելոնայի» կազմում Իսպանիայի առաջնության 16 խաղում դարձել է չորս գոլի հեղինակ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով