«Բենֆիկայի» ավտոբուսը քարկոծվել է անհայտ անձանց կողմից, 2 խաղացող հոսպիտալացվել է

«Բենֆիկայի» ֆուտբոլիստները հարձակման են ենթարկվել Պորտուգալիայի վերսկսված առաջնության առաջին հանդիպումից հետո: Խաղացողներին տեղափոխող ավտոբուսը քարկոծվել է:
Ակումբի պաշտոնական կայքում ասվում է, որ ավտոբուսը հարձակման է ենթարկվել մարզադաշտի և մարզման դաշտի միջև ընկած մայրուղու վրա: Անհայտ անձիք հարձակվել և կոտրել են ապակիները, ինչի պատճառով կիսապաշտպաններ Յուլիան Վայգլը և Անդրիա Ժիվկովիչը վնասվածքներ են ստացել և հոսպիտալացվել Լիսաբոնի հիվանդանոցներից մեկում: Ակումբն իր հերթին հայտարարել է իրավապահ մարմինների հետ լիարժեք համագործակցության մասին: