Կրիշտիանու Ռոնալդուն միակ ֆուտբոլիստն է, ով իր կարիերայի ընթացքում վաստակել է 1 միլիարդ դոլար

«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն առաջին ֆուտբոլիստն է, ում եկամուտները գերազանցում են մեկ միլիարդ դոլարը, հայտնում է Forbes-ը:
35-ամյա պորտուգալացին երրորդ մարզիկն է, որն իր կարիերայում վաստակել է 1 միլիարդ դոլար: Նախկինում նման գնահատականի էին հասել գոլֆերներ Թայգեր Վուդսը և բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը:
Ռոնալդուն իր 17 տարվա կարիերայի ընթացքում վաստակել է 650 միլիոն դոլար աշխատավարձ տարբեր ակումբներից: Մնացած միջոցները նա ստացել է տարբեր հովանավորչական պայմանագրերից: