Վաղվանից մեկնարկում են Բարձրագույն խմբի 21-րդ տուրի հանդիպումները

Շարունակվում է ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի հանդիպումները,  իսկ վաղը  արդեն մեկնարկում են լավագույն վեցնյակի  21-րդ  տուրի  հանդիպումները։

Տուրի առաջին խաղում Երևանի «Արարատը» Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կհյուրընկալի «Նոա» ՖԱ ին։

Իսկ արդեն հունիսի 8-ին Վանաձորում  կհանդիպեն  «Լոռին» և  Գյումրիի «Շիրակը», իսկ տուրի  վերջին խաղում՝  «Ալաշկերտը»  կհյուրընկալի  գործող  չեմպիոն  «Արարատ-Արմենիային», հանդիպումը տեղի կունենա «Նաիրի» մարզատաշտում։

Հիշեցնենք, որ 20- րդ  տուրից հետո  մրցաշարային  աղյուսակը  38 միավորով գլխավորում է  «Արարատ- Արմենիան»։ «Լոռին», «Նոան» և «Ալաշկերտը»  34 միավորով կիսում են երկրորդ հորիզոնականը։ «Շիրակը» և «Արարատը» ունեն համապատասխանաբար  32 և 31 միավոր։

ArmenianEnglishRussian