Բարձրագույն խումբ. «Նոա»-ն տասը հոգով ոչ-ոքի ավարտեց խաղը «Արարատի» հետ

Մեկնարկեց  ֆուտբոլի  Հայաստանի Բարձրագույն խմբի  21-րդ  տուրի  հանդիպումները։  Տուրի  առաջին խաղը կայացավ Ավանի  ֆուտբոլի  ակադեմիայում,  որտեղ Երևանի «Արարատը»  հյուրընկալեց «Նոա» Ֆա-ին։

Առաջին խաղակեսի սկզբնամասն  անցավ  հյուրերի  տարածքային առավելությամբ,  սակայն  խաղի 13-րդ  րոպեին «Նոա»- ի կազմում կոպիտ խաղի համար դաշտից հեռացվեց՝  Ալան Տատաևը, իսկ «Նոան» հանդիպումը շարունակեց տասը ֆուտբոլիստով։  «Արարատի» ֆուտբոլիստները օգտվելով քանակական  առավելությունից  փորձեցին  մինչև ընդմիջման գնալը  բացել հանդիպման հաշիվը, բայց դա  նրանց այդպես էլ չհաջողվեց, և թիմերը հանգստի գնացին  0։0 հաշվով։

Երկրորդ խաղակեսն անցավ էլ ավելի դիտարժան և անզիջում պայքարում,  խաղակեսի ընթացքում թե «Նոա»-ի և թե «Արարատ»-ի ֆուտբոլիստներն  ունեին հիանալի  հնարավորություններ  խաղի հաշիվը  բացելու, այնուամենայնիվ  դա  նրանց մինչև հանդիպման ավարտը այդպես էլ  չհաջողվեց, հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով։

Այս տուրից  հետո  Երևանի «Արարատը» վաստակեց  32 միավոր և  գտնվում է մրցաշարային աղյուսակի  6-րդ  հորիզոնականում։ Իսկ «Նոան» վաստակած  35 միավորով կիսում է 2-րդ հորիզոնականը Վանաձորի «Լոռի»-ի հետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով