Լա Լիգայի հանդիպումները կսկսվեն մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ կորոնավիրուսային պանդեմիայի զոհերի

Իսպանայի Արքայական Ֆուտբոլի Ֆեդերացիան և Լա Լիգայի ղեկավարությունը որոշում են կայացրել Իսպանիայի ֆուտբոլի բոլոր առաջնություններում անցկացվող յուրաքանչյուր հանդիպում սկսել մի մրոպե լռությամբ՝ ի հիշատակ կորոնավիրուսային պանդեմիայի զոհերի, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայության պաշտոնական կայքը:
«Երկու կազմակերպություններն էլ որոշում են կայացրել հարգանքի տուրք մատուցել բոլոր նրանց, ովքեր մահացել են կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակ, ինչպես նաև նրանց ընտանիքներին: Մրցաշրջանի վերսկսման առաջին իսկ խաղից սկսած՝ ֆուտբոլային աշխարհը մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք կմատուցի ի հիշատակ նրանց, ովքեր մահացել են կորոնավիրուսից, և միայն դրանից հետո կհնչի սուլիչը, ազդարարելով խաղի սկիզբը», — ասվում է հայտարարության մեջ:

Կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով Իսպանիայի առաջնությունը դադարեցվեց մարտ ամսին՝ 27-րդ տուրից հետո: Առաջնությունը կվերսկսվի հունիսի 11-ին: Առաջին խաղում կհանդիպեն «Սևիլիան» և «Բետիսը»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով