Բարձրագույն խումբ. «Ալաշկերտ»-ը տանը պարտվեց գործող չեմպիոն «Արարատ- Արմենիա»-ին

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 21-րդ  տուրի  վերջին  խաղում  «Ալաշկերտը»  սեփական հարկի  տակ  հյուրընկալեց  գործող չեմպիոն «Արարատ-Արմենիային»։

Հանդիպման հենց  սկզբում  հյուրերը  տիրելով տարածքային  և խաղային առավելությանը  կարողացան  հաշվի մեջ  առաջ անցնել,  9-րդ րոպեին չեմպիոնի կազմում գոլի հեղինակ դարձավ՝ Յուսուֆ  Օտուբանջոն, 0։1։ Առաջին խաղակեսը հիշատակվեց նաև՝ Մաիլսոնի հեռահար գեղեցիկ հարվածով, սակայն դարպասաձողը օգնության հասավ Չանչարևիչին։ Խաղակեսի մնացած ժամանակահատվածը  թիմերը անցկացրին հավասար պայքարում, իսկ հաշիվը մինչև  ընդմիջում փոփոխության չենթարկվեց։

Երկրորդ խաղակեսում  թիմերը  փոխանակվեցին մեկական գոլով, նախ 58-րդ րոպեին «Ալաշկերտի»  կազմում խաղի հաշիվը հավասարեցրեց Ալեքսանդր Գլիշիչը 1։1, իսկ մի քանի րոպե  անց «Արարատ-Արմենիան» կրկին առաջ անցավ հաշվի մեջ, գոլի հեղինակ դարձավ՝ Մաիլսոն Լիման, հստակորեն իրացնելով 11-մետրանոց  տուգանային հարվածը։

«Արարատ-Արմենիան»  հաղթեց 1։2 հաշվով և վաստակելով 41 միավոր, միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։  «Ալաշկերտը» 34 միավորով նահանջեց 4-րդ հորիզոնական։