«Ռեալը» կառաջարկի Ռամոսին երկարաձգել պայմանագիրը մինչև 2022 թվականը

«Ռեալը» մտադիր է պահպանել թիմի ավագ Սերխիո Ռամոսին:

Մադրիդյան ակումբը ֆուտբոլիստին կառաջարկի երկարաձգել պայմանագիրը մինչև 2022-ի ամառ: Իսպանացին նաև կցանկանար շարունակել խաղալ «Ռեալի» կազմում, այնպես որ խնդիրներ չառաջացան: Նշվում է, որ կողմերը դեռ չեն սկսել բանակցությունները:

Այժմ 34-ամյա Ռամոսի գործող պայմանագիրը լրանում է 2021 թվականին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով