«Լիվերպուլի» և «Էվերթոնի» միջև կայանալիք դերբին չի տեղափոխվի, այլ կանցկացվի «Գուդիսոն Պարկում»

Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի «Էվերթոն» — «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա «Գուդիսոն Պարկում»:

Նախօրեյին տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ «Լիվերպուլյան» դերբին կարող է տեղափոխվել «Սաութհեմփթոն», եթե տնային մարզադաշտում խաղի անցկացման համար պահպանվի անվտանգության բոլոր պայմաննները:

Այնուամենայնիվ, «Էվերտոնը» այսօր հայտարարեց, որ ակումբների, քաղաքային իշխանությունների, ոստիկանության և երկրպագուների ասոցիացիաների միջև կայացած բանակցություններից հետո որոշվել է խաղը անցկացնել «Լիվերպուլում»:

«Էվերթոնը» և «Լիվերպուլը» հնարավորություն կունենան իրենց մնացած բոլոր խաղերը անցկացնել իրենց մարզադաշտերում: Խաղերն անցկացվելու են առանց հանդիսականների:

«Էվերտոն» — «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա հունիսի 21-ին, սկիզբը՝ ժամանակով 22:00-ին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով