Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները նախատեսված են անցկացնել օգոստոսի 8-ին և 9-ին

ՈւԵՖԱ-ն նախատեսում է հաջորդ շաբաթ հրապարակել Չեմպիոնների լիգայի մնացած խաղերի ցանկը, որոնք կանցկացվեն Լիսաբոնում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պորտուգալիայի մայրաքաղաքը առաջ անցնելով Մոսկվայից և Ֆրանկֆուրտից իրավունք էր ստացել հյուրընկալելու Չեմպիոնների լիգայի մնացած խաղերը:
Ակնկալվում է, որ 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները կկայանան օգոստոսի 8-ին և 9-ին, իսկ մինի-մրցաշարը կմեկնարկի Լիսաբոնում՝ օգոստոսի 12-ին: Ութ թիմերը կխաղան մեկ խաղի փլեյ-օֆֆում:
Քառորդ եզրափակչի չորս հաղթողները կհասնեն կիսաեզրափակիչ: Բոլոր հանդիպումներն անցկացվելու են «Խոսե Ալվալադ» և «Էստադիո դա Լուշ» մարզադաշտերում՝ առանց հանդիսականների:
ՊՍԺ-ն, «Ատլետիկոն», «Ատալանտան» և «Լայպցիգը» արդեն հասել են Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ:
Մնացած չորս ուղղեգրերը կխաղարկեն հետևյալ զույգերը՝ «Ռեալ» — «Մանչեստեր Սիթի» (առաջին հանդիպումը 1:2), «Չելսի» — «Բավարիա» (առաջին հանդիպումը 0:3), «Լիոն» — «Յուվենտուս» (առաջին հանդիպումը ՝ 1:0), «Նապոլի» — «Բարսելոնա» (առաջին հանդիպումը 1:1):
Սակայն ներկայումս հայտնի չէ, թե երբ և ինչ ձևաչափով է խաղարկվելու Եվրոպա լիգան: