Բարձրագույն խումբ. Գյումրու «Շիրակը» սեփական հարկի տակ առավելության հասավ «Նոա»-ի նկատմամբ

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրում «Շիրակը» Գյումրում «Քաղաքային» մաւզադաշտում հյուրընկալել էր «Նոային»:

Հանդիպումը մեկնարկեց բավականին լարված պայքարում: Հանդիպման հաշիվը խաղի 36-րդ րոպեյի բացեց «Շիրակի» կոտդիվուարցի հարձակվող Մորի Կոնեն:
Թիմերը հանգստի գնացին «Շիրակի» նվազագույն առավելությամբ:
Երկրորդ խաղակեսը ևս անմասն չմնաց լարված պայքարից, ինչի արդյունքում խաղի 76-րդ րոպեյին «Շիրակի» նիգերիացի կիսապաշտպան Սոլոմոն Ուդոն գեղեցիկ գոլով կրկնապատկեց հանդիպման հաշիվը:

Այս հանդիպումից հետո «Շիրակը» 36 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական, իսկ «Նոան» 35 միավորով նահաջեց 4-րդ հորիզոնականում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով