«Բորուսիան» Սանչոյի համար պահանջում է 115 միլիոն ֆունտ. «Մանչեսթեր Յունայթեդը» չի ցանկանում այդքան շատ վճարել

Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է մեծ գումար ստանալ այն ակումբներից, որոնք ցանկանում են գնել Յադոն Սանչոյի տրանսֆերը:

Գերմանական ակումբը ցանկանում է 20-ամյա ֆուտբոլիստի համար ստանալ 115 միլիոն ֆունտ, հայտնում է The Telegraph-ը:

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» համարվում է ֆավորիտը ֆուտբոլիստի համար պայքարում, սակայն ներկայիս իրավիճակում նրանք վախենում են այդքան մեծ գումար վճարել:

Տրանսֆերային պլանների վերաբերյալ «Մանչեստեր Յունայթեդը» որոշում կկայացնի միայն Պրեմիեր լիգայի մրցաշրջանի վերսկսումից հետո, երբ պարզ կդառնա, թե ինչպիսի ֆուտբոլիստներ ունեն իրենց տրամադրության տակ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով