Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը` Մոսկվայի «Լոկոմոտիվի» մարզչական նոր շտաբում

Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Սարգիս Հովհաննիսյանը շարունակելու է աշխատանքը Մոսկվայի «Լոկոմոտիվում»:

Ռուսական ակումբի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 51-ամյա մասնագետն ընդգրկվել է թիմի նոր գլխավոր մարզիչ Մարկո Նիկոլիչի շտաբում:

Հովհաննիսյանը «Լոկոմոտիվի» գլխավոր թիմում է աշխատում 2009 թվակականից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով