Տոլիսոյի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը». «Բավարիան» 35 միլիոն եվրո է ցանկանում կիսապաշտպանի համար

«Բավարիայի» կիսապաշտպան Կորանտեն Տոլիսոն կարող է մրցաշրջանի ավարտին փոխել թիմը:

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է 25-ամյա ֆրանսիացի կիսապաշտպանի տրանսֆերով: Անգլիական ակումբն արդեն սկսել է կապ հաստատել ֆուտբոլիստի հետ:

Մյունխենյան թիմը պատրաստ է 35 միլիոն եվրոյի դիմաց հրաժարվել Տոլիսոնից, հայտնում է RMC Sport-ը:

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված է նաև իտալական «Ինտերը»:

2017-ին «Բավարիան» «Լիոնից» գնեց Տոլիսոյին՝ այդ ժամանակ իր համար ռեկորդային 41 միլիոն եվրո:

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը Բունդեսլիգայի 13 հանդիպումներում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով