Ժամանակավոր, բայց կարևոր փոփոխություններ ֆուտբոլիստների տրանսֆերների օրենքում. ՖԻՖԱ-ի որոշումը

ՖԻՖԱ-ն պաշտոնապես հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով առաջացած խնդիրների պատճառով որոշակի փոփոխություններ է կատարել ֆուտբոլիստների գրանցումների հարցում:
- Որպեսզի խուսափեն գործազուրկ ֆուտբոլիստների թվի շատացումից, խաղացողներին թույլ է տրվել մեկ մրցաշրջանի ընթացքում 3 ակումբ ունենալ: Նախկինում առավելագույնը 2 էր: Շատ ֆուտբոլիստների պայմանագրեր ավարտվել կամ մոտ են սպառվելուն, և նրանք այլևս ստիպված չեն լինի սպասել մի քանի ամիս, որպեսզի ընթացիկ մրցաշրջաններն ավարտվեն: Արդեն հիմա կարող են նոր թիմ ունենալ և շարունակել առաջնությունը:
- Այն ակումբներին, որոնց համար 2019-2020թթ. մրցաշրջանն սպառվել է, թույլ է տրվում արդեն հիմա սկսել գրանցել ֆուտբոլիստներին 2020-2021թթ. մրցաշրջանի համար: Այդպես Ֆրանսիայում արդեն տրանսֆերային պատուհանը բացվել է, բայց դեռ գործում է միայն ներքին շուկայի համար:
ՖԻՖԱ-ն նաև նշել է, որ այն ակումբներին, որոնք ՖԻՖԱ-ի կողմից պետք է ցանկացած տեսակի տուգանքի ենթարկվեին (մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31), պարտավոր չեն այդ գումարի նախավճար կատարել: