«Լիվերպուլը» ջախջախել է «փակ» խաղում

Անգլիայի առաջնության վերսկումից առաջ «Լիվերպուլն» ընկերական խաղ է անցկացրել «Էնֆիլդում»: Յուրգեն Կլոպի թիմը 6:0 հաշվով հաղթել է «Բելքբերնին»:
Հանդիպումը չի հեռարձակվել և հանդիսականներ նույնպես չեն եղել:
Գոլերի հեղինակ են դարձել Սադյո Մանեն, Նաբի Կեյտան, Տակումի Մինամինոն, Ժոել Մատիպը, Կի-Ջանա Հուվերը և Լեյթոն Կլարկսոնը:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ն կվերսկսվի հունիսի 17-ին: «Մերսիսայդցիները» 25 միավորի առավելությամբ առաջին տեղում են: