Հայաստանի Առաջին խմբի առաջատարին տեխնիկական պարտություն է գրանցվել

ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեի նիստի ժամանակ որոշվել է տեխնիկական պարտություն գրանցել Առաջին խմբի առաջատար «Վեսթ Արմենիային»:

Արձանագրության մեջ նշված է.

«09/06/20թ. «Վեստ Արմենիա»-«Արարատ-2» (ԱԽ213) խաղին («Վեստ Արմենիա» թիմի կազմում որակազրկված ֆուտբոլիստ խաղացնելու) համար, ՀՖՖ կարգապահական և Էթիկայի կանոնակարգի 31-րդ հոդվածի 36-րդ կետի համաձայն` «Վեստ Արմենիա» թիմին գրանցել տեխնիկական պարտություն 0:3 հաշվով, «Արարատ-2» թիմին գրանցել տեխնիկական հաղթանակ 3:0 հաշվով, ՖԱ «ՖԱ Վեստ Արմենիա ՀԿ» -ին տուգանել 30000 ՀՀ դրամ»:

Այդուհանդերձ Արմեն Շահգելդյանի թիմը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով